Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Դեղագործական շուկան Հայաստանում

ՀՀ ԱՆ. Ուսումնասիրվում է դեղերի շուկան

ՀՀ ԱՆ.  Ուսումնասիրվում է դեղերի շուկան

ՀՀ վարչապետի հանձնարարությամբ կեղծված և նմանակված դեղերի շրջանառությունը կանխելու նպատակով դեղերի շուկան ուսումնասիրելու և դրանց հիման վրա իրավական կարգավորումներ իրականացնելու համար ՀՀ առողջապահության նախարարության առողջապահական պետական տեսչությունը հարուցել է  վարչական վարույթներ` պարզելու «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 9-րդ, 14-րդ, 15-րդ հոդվածների և դրանց առնչվող այլ իրավական ակտերի պահանջների պահպանման հարցը։

Վերջին երեք օրվա ընթացքում    իրականացրած զննությունների արդյունքում աշխատանքային խմբերը  դեղատնային կրպակներում հայտնաբերել են  ՀՀ-ում գրանցված, օրինական ներմուծված լինելու և շրջանառվելու տեսանկյունից կասկած հարուցող 100 անվանում դեղեր,  ինչպես նաև 17 անվանում ժամկետանց դեղեր:

Գրանցման տեսանկյունից կասկած հարուցող դեղերն  ուղարկվել են ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն»՝ փորձագիտական եզրակացություն ստանալու և վարչարարությամբ նախատեսված հետագա քայլերը նախանշելու նպատակով:

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
Լուսանկարը. pharmmedia.bg
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

 

 

Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ